Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆդ

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II մահացել է կյանքի 96-րդ տարում՝ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում: Այս մասին հայտնել է թագավորական ընտանիքը:

Տեղեկացնենք, որ թագուհին անցյալ տարվա վերջին տառապում էր շարժունակության հետ կապված էպիզոդի խնդիրներից:

Ելիզաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետ է եղել։ Նրա գահակալման ընթացքում Մեծ Բրիտանիայում փոխվել է 15 վարչապետ։ Առաջին վարչապետը եղել է Ուինստոն Չերչիլը, վերջինը՝ Լիս Թրասը։

--00--ԱՀ