Սխալ վիրահատություն են արել, 6-ամյա աղջիկը մահացել է. մայրը դիմել է գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից նյութեր են փոխանցվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի բնակիչ Նունե Հ.-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վերջինս հայտնել է, որ «Ուիգ Մոր» ՓԲԸ բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջկա վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ապրիլի 29-ին մահացել է։ 

--00—ԼՄ