Սիրելի՛ համագյուղացիներ, ուշքի գալ է պետք. պատգամավորը՝ Փարաքարում մահվան դեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

մահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և, ցավոք, այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։

Խնդրում եմ՝ հետևե՛ք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։

Մահացածի հարազատներին՝ համբերություն»,-գրել է պատգամավորը:

Տեսանյութեր

Live

Լրահոս