ՊՆ–ն քննարկում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության անցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

․

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց բանակում ներգրավելուն առնչվող հարցեր։ Այս մասին 24News.am- ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, միայն կարող եմ հաստատել, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարց քննարկվում է»,- նշեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 24News.am-ի տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:

--00--ԱՀ