ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Դատարանը ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:
«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,- «Ֆեյսբուքում» գրել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին հայտնել է, որ նույն գործով անցնող Գառնիկ Մանուկյանի դեպքում 2 ամսով կալանքի որոշում կայացվեց:
--00—ԼՄ