Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի հավաքականի հետ նույն խմբում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

բասքեթ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը (մինչև 16 տարեկան) կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի 2023 թ. առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Նշվում է, որ Մյունխենում կայացել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի տղամարդկանց (Մ16) հավաքականը նույն խմբում է ընդգրկվել Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։



Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Կանանց (Մ16) հավաքականը կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 18-23-ը՝ Անդորրայում։



Կանանց (Մ18) հավաքականը խմբում հայտնվեց Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 1-6 Ալբանիայի Դուրես քաղաքում։





--00—ՍՊ