Ադրբեջանը կմասնակցի՞ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը․ հստակություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1106448

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք  պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ