Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Բուլղարիայից տեղափոխվել է Ալբանիա. փոխվել են նաև ժամկետները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

ծանրամարտ

Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը,  որը պետք է անցկացվեր ապրիլին՝  Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով, տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։ 

Հայտարարվել է առաջնության  մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվել է՝ Ալբանիան  միակ երկիրն է, որը պատրաստակամ է եղել ընդունել ստուգատեսը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ բնականաբար, մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են և ստուգատեսը  կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։

--00—ՄՀ