ՊՆ նախկին վարչական շենքի մոտից բերման է ենթարկվել 22 անձ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

դդ

Աշտարակի խճուղու վրա տեղակայված ՊՆ նախկին վարչական շենքում ապրող 22 անձ տարվել է ոստիկանություն, նրանք բերման են ենթարկվել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշված անձինք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։ Գաբրիելյանը նշեց, որ քաղաքացիներն ազատ են արձակվում բերման ենթարկվելու 3 ժամ հետո։

Այսօր առավոտյան ՊՆ նախկին շենքի մոտ թեժ իրավիճակ էր. ոստիկանությունը շենքից դուրս էր հանում այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ