«Ազատագրական շարժման» 6 անդամ բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

բերման ենթարկել

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ առավոտյան ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար․ փոխանցում է Հայկական ժամանակը։

Շարժման մասնակիցներն այս շաբաթվա սկզբից անհնազանդության գործողություններ են սկսել Երևանում, նրանք կարճ ժամանակով փակում են փողոցներ, մի քանի օր առաջ էլ խափանել էին Մետրոպոլիտենի կայարաններից մեկի աշխատանքը: Շարժման անդամների խոսքով՝ իրենք պայքարում են «հայրենիքի փրկության համար»:

Հիշեցնենք՝ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևՎազգեն Պետրոսյանը:

--00—ՄՀ