Արմավիր քաղաքում ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 22 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

․

Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ Բաժին բերման են ենթարկվել 22 անձ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 13 արձանագրություն։

--00--ԱՀ