Ամուլսարի շահագործումը սկսում ենք, այսօր 250 մլն $-անոց նախագիծ ենք կնքելու «Լիդիանի» հետ. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Այսօր ստորագրվելու են հանքի շահագործման հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն Ամուլսարի հանքի գործունեության վերսկսումը։ Այդ մասին ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել․ էսօր՝ ժամը 5-ին, մենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանք (խմբ․՝ հանքի գործունեություն), որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան»,-ասել է Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ