Մարտունու համայնքապետարանը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ երկու մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1104778

Մարտունու համայնքապետարանը ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք է բերել շուրջ 75 միլիոն ՀՀ դրամի արժողության բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի երկու միավոր մեքենա, որոնք կբարելավեն համայնքի կոմունալ սպասարկման մակարդակը եւ մատուցվող ծառայությունների որակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ձեռք բերված տեխնիկական միջոցներն արդյունավետ եւ   օգտակար աշխատանք կկատարեն հատկապես ճանապարհների սպասարկման ոլորտում՝ կատարելով եզրաքարերի անկյուններում կուտակվող աղբի եւ փոշու խոզանակում, հավաքում, ճանապարհների մաքրում, լվացում, ձնահեռացում, աղ ու ավազի ցանում եւ այլ գործողություններ։

--00—ՅՄ