Գողություններ ծաղկի սրահներից. Արաբկիրի ոստիկաների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Փետրվարի 20-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ մեկ ժամ առաջ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն են արել:

Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը: 1-02 էր զանգել Փափազյան փողոցի ծաղկի սրահի աշխատակիցը. տեխնիկական միջոցի գրոծադրմամբ բացել էին սրահի դուռն ու տարել ծաղիկներ:

Արաբկիրի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց: Պարզվեց, որ երկու գողությունն էլ արել էր 38-ամյա մի տղամարդ, որը ևս ծաղկի խանութ ունի: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է, շարժառիթն ու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00—ԶՀ