ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

dfe03389-6dcd-4fbe-aba8-7e1a9b824302_cx0_cy4_cw0_w1200_r1

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: Պարզաբանում ստանալու համար 24News-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։

Հարցին, թե ՀՀ ԶՈւ-ն մասնակցելու է արդյո՞ք այդ զորավարժությանը, Թորոսյանն ասաց, որ ընթացիկ տարում ՀՀ ՊՆ-ն  պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

--00—ՅՄ