Ադրբեջանցի 2 զինվոր է կորել Նախիջևանի տարածքից․ եթե մեր կողմում լինեն, Փաշինյանն արագորեն հետ կտա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

b71756415868c60114521a1ce4c39992_M.jpg

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու ադրբեջանցի զինվոր մոլորվել են և կորել։

Կարելի է ենթադրել, որ կամ մեր կողմում կարող են հայտնվել կամ իրանական։ Միգուցե հետախուզական գործունեություն են վարել։ Թեև եթե անգամ մեր կողմում լինեն, միևնույն է, Փաշինյանը արագորեն հետ կտա` առանց բան պահանջելու կամ հասկանալու, թե ինչու են հայտնվել մեր տարածքում»։

--00—ԶՀ