Արցախի առողջապահության նախարարն այցելել է բժշկական հիմնարկներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

134a1169-c33c-44a5-9508-38800ac86e1c.jpg

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Հակապալարախտային դիսպասնսեր» ՓԲԸ: Այցի շրջանակներում գործաադիր տնօրեն Կարինե Անդրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է դիսպանսերի շենքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ:

Նախարարը շրջել է առանձին ռենտգեն և դիագնոստիկ բաժանմունքներով, ծանոթացել բուժսարքավորումների հագեցվածությանը և իրականացվող ծառայություններին:
Քննարկվել են դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, իրականացվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցրեր:

Հանդիպման վերջում Վարդան Թադևոսյանը լսել է բուժանձնակազմի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները և ընթացիկ աշխատանքերի կազմակեպման ուղղությամբ տվել համապատասխան հանձարարականներ։

--00—ԶՀ