Եղեգիսի կամրջի փլուզման վտանգը պահպանվում է, ճանապարհահատվածը միակողմանի է երթևեկելի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

257753.jpg

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզում (բացի Մարտունի քաղաքից) և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

--00—ԶՀ