Այո, ես հարցաքննվել եմ. Փաշինյանը՝ պետական դավաճանության գործերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Screenshot 2023-04-18 164938

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստին հայտարարեց, թե պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», - պատասխանել է Փաշինյանը:

Վարչապետն ընդդիմությանը հորդորել է գալ  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:

--00—ՅՄ