Ավելի քան 53 անձ անցնում է պետական դավաճանության գործերով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1108967

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ավելի քան 53 անձ, այդ թվում՝բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության քրեական գործերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Անդրադառնալով պատգամավորի՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ՝ մեծ մասը զինվորականներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ պետական դավաճանության գործերով են անցնում: Ի՞նչ է պետական դավաճանությունը։ Այն է, որ մարդիկ իրենց դիրքերի տեղերը  փողի դիմաց փոխանցել են հակառակորդին»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում՝ ասելով, որ վարչապետը «հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ