Կրկին բոյկոտ․ ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստին, որին ներկա է Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

 

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել ու չեն մասնակցում խորհրդարանի նիստին, որին պետք է ներկա լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նա պետք է հանդես գա ԱԺ-ում 2022 թ․-ի բյուջեի նախագծի մասին հաշվետվությամբ։ 

Հիշեցնենք, որ ընդդիմությունը որոշում ընդունեց բոյկոտել խորհրդարանական նիստերն այն բանից հետո, երբ երկուշաբթի՝ ուշ երեկոյան, իշխանությունները մերժեցին սահմանային վիճակի մասին ԱԺ հրատապ նիստ հրավիրելու մասին նրանց ներկայացրած նախագիծը՝ հիմք ընդունելով, որ նիստի նախագիծը պատշաճ չի ներկայացվել։

--00—ԼՄ