Պետք է առերեսվենք, որ ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել՝ համաձայն «Մադրիդյան սկզբունքների»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Հայաստանը Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել՝ համաձայն «Մադրիդյան սկզբունքների», սա է հիմնական պրոբլեմը։ Այս իրականության հետ չառերեսվելով՝ մենք ստեղծել ենք զուգահեռ իրականություն, որը միջազգային և աշխարհաքաղաքական գործընթացների հետ կապ չի ունեցել։ Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այ սրա համար ինձ քննադատեք, որ ես էլ նույն սխալը գործեցի, դուք էլ՝ չառերեսվելով իմ նշած իրականության հետ»,-իր խոսքում ընդդգծեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում համոզմունք արտահայտեց նաև, որ Ադրբեջանը սադրում է իրավիճակը՝ նպատակ ունենալով իրադրությունը հասցնել էսկալացիայի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ