Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել ՀՀ ժամը 16։00-ի դրությամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի քան 23400 բռնի տեղահանված արցախցիներ ապահովվել են բնակարանով։

 

--00—ԱՊ