Վահան Քերոբյանը և CODA-ի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

450694b9-6a34-46bf-ab72-083bc89d1751.jpg

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 20-ին ընդունել է Չինաստանի արտասահմանյան ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի գլխավորած պատվիրակությանը։

CODA-ն կազմակերպություն է, որն անմիջականորեն կառավարվում է Չինաստանի բարեփոխումների և զարգացման պետական կոմիտեի կողմից:

Ասոցիացիան ծառայություններ է մատուցում չինական ձեռնարկություններին արտերկրում ներդրումներ կատարելու և բիզնես զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է ծավալել երկկողմ համագործակցություն՝ կառուցապատում, նորագույն տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկա (այդ թվում՝ արևային էներգետիկա), կանաչ ջրածնի արտադրություն և այլն։

Քննարկվել է նաև այս տարվա հունիս ամսին Պեկինում կայանալիք Արտասահմանյան ներդրումների 13-րդ տոնավաճառին (COIFAIR) հայկական կողմի մասնակցության հնարավորությունը։

--00—ԶՀ