Վահան Քերոբյանը Չինաստանում հանդիպում է ունեցել Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

qe

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 20-ին Չինաստանում հանդիպում է ունեցել Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը՝ հաշվի առնելով քաղաքի՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու հանգամանքը։

Նախարարը Շենճենի փոխքաղաքապետին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգստի», տեխնոլոգիական և արդյունաբերական պարկերի ստեղծման ծրագրերը, այդ համատեքստում ընդգծելով չինական ընկերություններին մասնակից դարձնելու կարևորությունը։

--00--ԼՀ