Քերոբյանը և JETRO նախագահը քննարկել են հայ-ճապոնական առևտրատնտեսական մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

քե

Նախարար Վահան Քերոբյանը Ճապոնիա կատարած այցի շրջանակում նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Հանդիպման ընթացքում կողմները քննարկել են հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական հարցեր:

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմաններն ու օրենսդրությունը և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի և պայմանավորվել հետամուտ լինել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: 

 --00—ԼՀ