Վահան Քերոբյանը հանդիպել է Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գգ.

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։

--00—ԼՀ