Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

վա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը։

--00--ԼՀ