ՆԱՏՕ-ն Ուկրաինային 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել հակամարտության սկզբից ի վեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1109264

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները Կիևին են հատկացրել 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռամշտայնում Ուկրաինայի հարցով շփման խմբի հերթական նիստի մեկնարկին:

«Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի շփման խմբի անդամները 55 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային: Դա տասնապատիկ աճ է մեր առաջին հանդիպումից ի վեր», - ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հիշեցնելով, որ խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

--00—ՅՄ