Փաշինյանը և Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ձ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:

--00—ԼՀ