ՌԴ ՊՆ-ն նոր փոխնախարար ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

82d6f34e-54c4-4120-96bc-e90086aac4fd.jpg

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Կուզմենկովը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է ռուսական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մինչև այս այդ պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Միզինցևը, որը նշանակվել էր 2022 թվականի սեպտեմբերին։

Ալեքսեյ Կուզմենկովը 2019 թվականից զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Մինչ այդ նա պատասխանատու էր Հարավային զինվորական օկրուգի նյութատեխնիկական ապահովման համար՝ զբաղեցնելով օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

--00—ԶՀ