Արցախում խախտվել է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

ռդ պն

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

«Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Միջադեպի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ