Կա մտավախություն, որ ՀՀ դավաճանության ղեկավարը Հայաստանը կարող է վերածել 2-րդ Ուկրաինայի․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

zthumb_2-780x_

ՀՀ  գլխավոր դավաճանի ասուլիսին զուգահեռ, Երևանում ամերիկյան դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ժամանման մասին։ Ըստ հայտարարության` ՀՀ բարձրաստիճան դավաճանների հետ հանդիպման նպատակով, Հայաստան են ժամանել ԱՄՆ ՊՆ գեներալ-մայոր Կիտ Ֆիլիպսը և Պատրիկ Պրայորը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ: Նկատի ունենալով Նիկոլի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն, հետևաբար նաև Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, ապա բավական հետաքրքիր է, թե ի՞նչ հետևանքների կհանգեցնի այս այցը։

Կա մտավախություն, որ ՀՀ դավաճանության (կառավարության) ղեկավարը,  խաղաղության դրոշակը ձեռքին` Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի: Գլոբալ շահերի տեսանկյունից հոգ չէ, որ հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ոչ միայն ավերակների կվերածվեն` ինչպես Ուկրաինան,այլ կարող են ամբողջովին զոհաբերվել: Սակայն գլոբալ խաղատախտակի համար, այս պահին, կարևորը ոչ թե հայ ժողովրդի ապագան է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն ու Իրանին օղակի մեջ վերցնելն է:

«Սասնածռերի» աչքը լույս:

Հ.Գ. Ի դեպ` Վրաստանի կառավարությունն առայժմ կարողանում է խուսափել այդ հեռանկարից»:

--00—ՅՄ