Օվերչուկը հայտարարել է 2023 թ․ ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի ռեկորդային մակարդակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

bbdfacb7-7568-44cf-be5b-be752588430b.jpg

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև առևտուրը 2023 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 83,3 միլիարդ դոլարի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։

«Այս տարի մենք հասել ենք ռեկորդային ցուցանիշի՝ 83,3 միլիարդ դոլարի փոխադարձ առևտրի»,- ասել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ այդ ցուցանիշները վկայում են, որ «ինտեգրումը տալիս է իր պտուղները»։

«Տեսնում ենք, որ Միության ներսում ձևավորվել են պայմաններ, որոնք տալիս են մրցակցային առավելություններ, ստեղծում Միության երկրների միջև բիզնես վարելու համար լավագույն պայմաններ, և դա արտացոլվում է օբյեկտիվ վիճակագրության մեջ», - եզրափակել է նա:

--00—ԶՀ