ՌԴ-ն օգնելու է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ռուսական ընկերությունը աշխատանքներ կիրականացնի Հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգման ուղղությամբ։ Այս մասին ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մեր երկկողմ հարաբերություններում չափազանց կարևոր թեման ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունն է, և այստեղ մենք երախտապարտ ենք, որ որոշում է կայացվել աշխատանքներ տանել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ։ ընկերությունը, որն ունի բոլոր անհրաժեշտ փորձն այդ առաջադրանքի իրականացման համար, ինչ վերաբերում է նոր էներգաբլոկներին, այստեղ նույնպես բանակցություններ են ընթանում»,- նշեց նա։

--00—ԱՊ