ՀՀ-ից է կախված՝ կմտնի նա միջազգային տրանսպորտային հանգույցների մեջ, թե՝ ոչ. Իրանը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

օ

Հարավային Կովկասում այսօր ստեղծվում է միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկ՝ «Հյուսիս - Հարավ» և «Արևելք - Արևմուտք» ու Հայաստանի որոշումից է կախված՝ կմտնի նա այդ հանգույցների մեջ՝ հնարավորություն տալով Մեղրիի տարածքով երկաթգծի և ճանապարհի կառուցում, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, թե՝ ոչ։ Այս մասին «Արտադրված է Ռուսաստանում» ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հավելելով, որ այդ կապը կարող է իրականացվել նաև Իրանի վրայով։

«Այսօր Իրանն ու Ադրբեջանը սկսել են սահմանին կամուրջների կառուցումը, որը կկապի երկու երկրների ավտոճանապարհներն ու հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում կազմակերպել հարմարավետ երթևեկություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

Երկաթգծի և երկաթուղային կապի կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանը շրջանցող ճանապարհն Իրանում կառուցվում է, որը մոտավորապես 2024 թ-ին պատրաստ կլինի և հնարավորություն կտա դուրս գալ Իրանի, Թուրքիայի ու Եվրոպայի շուկաներ», - ասել է նա։

--00—ԱՊ