Փաշինյանը ընդհատեց Պուտինին ու պատասխանեց Ալիևին «Զանգեզուրի միջանցքի» մասով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ադրբեջանի նախագահն իր ելույթի ընթացքում մի արտահայտություն օգտագործեց, որը առաջադրվում է վերջին տարիներին որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Այսօր այս մասին Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովի նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի ելույթում գործածվող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։

«Նշեմ, որ կարգավորող փաստաթղթի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ դրույթում որպես միջանցք  օգտագործվում է միայն «Լաչինի միջանցք» եզրույթը, որը պետք է որ լիներ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք սրտի, այն ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ