Վերջերս Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ թուրք նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1696451043.4743

Վերջերս Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այս մասին թուրքական TVnet հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Երբ այս նախաձեռնությունն առաջին անգամ առաջ քաշվեց, հայկական կողմը բացասաբար արձագանքեց, չնայած այն բանին, որ ասվում էր, որ այս նախագիծը օգուտ կբերի Հայաստանին»,-ասել է նա։

Նախարարի խոսքով` Թուրքիան ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնել մինչև 2029 թվականը։

--00—ՅՄ