ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) - Թուրքիա հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը։Այդ պատճառով Թուրքիան ԵՄ-ի հետ ցանկանում է սերտ շփման մեջ լինել։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի բարենպաստ դիրք ունենալ, եթե ցանկանում է գլոբալ հարցերում լինել ավելի լավ խաղացող, ապա, ինչպես ասում են եվրոպացի առաջնորդները՝ չի կարելի անտեսել Թուրքիայի նման երկրին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ