ԱՀ նախագահի կողմից պաշտոններից հեռացվել է ևս 8 անձ․ նրանք նախագահականում զբաղեցնում էին պաշտոններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

արայիկ

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Մեր կողմից նշված 3 պաշտոնյաներից բացի, Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոններից հեռացվել են ևս 8 անձ, որոնք նախագահականում զբաղեցնում էին խորհրդականի, հատուկ ներկայացուցչի, օգնականի պաշտոններ։

Եթե որոշել ենք ապրել և արարել Արցախում, ապա անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություններ իրականացնել՝ մանկապարտեզներից մինչև նախագահական»։ 

--00--ՍՊ