Արցախի նախագահը կատարեց Հաագայի դատարանի որոշումը. Ավետիք Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ավեtiq

Հասարակական գործիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր բոլորի մեկնաբանությունները վերաբերում են Հաագայի դատարանի որոշմանն ու Արցախի Պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։

Շատ իրավաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ պնդում են, որ Ադրբեջանը պարտավոր է բացել Բերձորի միջանցքը, չնայած

Ադրբեջանի պաշտոնական կոշտ պատասխանին։

Շատերն էլ զայրացած են Արցախի նախագահ կոչեցյալի որոշմամբ՝ հեռացնել Ռուբեն Վարդանյանին։
Իսկ գուցե հենց Արցախի նախագահ կոչեցյա՞ն է իր քայլով կատարում Հաագայի դատարանի որոշումը, որին կհետևի ժամանակավորապես Ադրբեջանի կողմից միջանցքի բացումը։

Արդյունքում, Ադրբեջանը միջազգային կոչվող հանրության առջև «կկատարի» Հաագայի դատարանի որոշումը և ․․․կարճ ժամանակ անց նորից կփակի, մինչև իրականացվի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի դավաճանի գաղտնի պայմանավորվածությունը, որին զարմանալիորեն աջակցում են արցախցիներ, Արցախի նախագահ կոչեցյալի գլխավորությամբ»։ 

 

--00—ՍՊ