Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել 291,5 տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ռդ պն

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։



Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել 291,5 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00--ՍՊ