«Հեռու մնացեք Ադրբեջանի սահմանից»․ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է եվրադիտորդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

վաքիֆ

Բելգիայում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը թվիթերյան իր էջում սպառնալիք է հնչեցրել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ Նա իր գրառման մեջ ցուցադրել է զենքը և խորհուրդ տվել հեռու մնալ Ադրբեջանի սահմանից:



Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն դա համարել է լկտիություն և ուղիղ սպառնալիք: Իր միկրոբլոգում, մասնավորապես, գրելով․



«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների համար։ Ինչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը․ չհարգելով Միջազգային դատարանի որոշումը և 120 000 մարդու պատանդ վերցնելով՝ հպարտանալու տեղ չունեք։



Սա մեզ չի նյարդայնացնում։ Մենք շարունակելու ենք պահպանել խաղաղությունը և մեր հարգանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,- նշել է Լուազոն։

--00—ՍՊ