Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ շահը ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

b881aa729a8441f31e5c1962b11fcd67

Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:

Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել»:

--00—ՅՄ