Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին հենապատ է փլուզվել. երթևեկությունը կիրականացվի այլ հատվածով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

263606

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:

Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:

--00—ՅՄ