ԱԽ քարտուղարը մեկնում է Վաշինգտոն․ կարևոր հանդիպումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

358057200_602521575303775_8760506772527532538_n

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:

Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:

--00—ՅՄ