Ֆիդանն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

495b0c1e-15f4-4a8b-ab3f-4e9b85dd196a.jpeg

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Ֆիդանը մասնակցել է Բաքվում մեկնարկած Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովին, ինչպես նաև ժողովի շրջանակներում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը նախ փոխանակվել են փոխադարձ շնորհավորանքներով:

Ալիևը թուրք պաշտոնյային շնորհավորել է մայիսի 14-ի համապետական ընտրություններից հետո կրկին կառավարության կազմում լինելու և արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ Ֆիդանը Ադրբեջանի նախագահաին՝ Չմիավորման շարժման հերթական նստաշրջանի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Այ մաին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Պաշտոնյաները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադաձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Տեղեկացվում է, որ Հաքան Ֆիդանը մասնակցելու է նաև հանդիպման շրջանակներում կայանալիք Չմիավորման շարժման՝ Պաղեստինի հարցերով նախարարական կոմիտեի ժողովին և ադրբեջանի ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը:

Նշենք, որ Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովը կավարտվի հուլիսի 6-ին:

--00—ԶՀ