Ադրբեջանը խախտում է իր բոլոր պարտավորությունները որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի անդամ․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Էդմոն-Մարուքյան

Արդեն 7 օր է` Ադրբեջանը, խախտելով մարդու իրավունքների մասին միջազգային բոլոր օրենքները, մարդասիրական իրավունքը, միջազգային սովորութային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել է, ապօրինաբար կանգնեցրել է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության փոխադրումը դեպի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«233 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով նրանց դաժան սովի և զրկանքների»,- գրել է Մարուքյանը:

--00—ՅՄ