120 հազար մարդու սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

2a304194f6c59ed0c94fe1d6939e74eb_M

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- ասված է գրառման մեջ։

--00—ՅՄ