Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբումը» ԿԸՀ է ներկայացրել ընտրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

մմմմաաա

24News-ի տեղեկություններով, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ըստ որի կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է քաղաքական ուժի ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

24News-ի հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները հաստատել են ընտրություններին մասնակցելու և այդ առիթով ԿԸՀ դիմելու փաստերը՝ հավելելով, որ առաջիկա օրերին այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։

 Սուրեն Պետրոսյանի թիմը քաղաքի ընտրություններում հանրությանն առաջարկելու է երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման օրակարգ և հստակ լուծումներ։

 --00—ԼՀ